ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Մեսսան Հայաստանում կատարվելու է առաջին անգամ

Մեսսան Հայաստանում կատարվելու է առաջին անգամ
14.06.2013 | 12:45

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 27-ին ներկայացնում է Յ.Հայդնի №11 «Missa in Angustiis» կամ «Nelson» մեսսան:

Մեսսան Հայաստանում կատարվելու է առաջին անգամ:
Մասնակցում են` Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Վ.Մարտիրոսյան), մենակատարների պետական անսամբլը (գեղ. ղեկավար և դիրիժոր` Զ.Վարդանյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ.ղեկավար և դիրիժոր` Ռ.Մլքեյան):
Համերգը կղեկավարի Զավեն Վարդանյանը: Մենակատարներն են` Մանե Գալոյանը, Գոհար Ազիզյանը, Տիգրան Օհանյանը, Հովսեփ Նշանյանը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանի փոխանցմամբ` քառաձայն երգչախմբի, չորս մենակատարների և նվագախմբի կատարմամբ հնչող մեսսան գրվել է 1798-ին, երբ Եվրոպայում տեղի էին ունենում հսկայածավալ պատերազմական գործողություններ: Այստեղից էլ նրա անվանումը` «Տագնապալի ժամանակների մեսսա»: Մյուս անվանումը կապված է նույն թվին Աբբուքիրի ճակատամարտում ծովակալ Նելսոնի տարած փայլուն հաղթանակի հետ:
Հայդնի №11 մեսսայի կատարումը «100 համերգ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին» համերգաշարի մասն է:
Համերգը կկայանա հունիսի 27-ին, ժամը 19.00-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ